շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երեւանի մեղադրանքները հենվում են չկայացած նարատիվի վրա, թե իբր Ռուսաստանը չի օգնել Հայաստանին. ՌԴ ԱԳՆ

Երեւանի մեղադրանքները հենվում են չկայացած նարատիվի վրա, թե իբր Ռուսաստանը չի օգնել Հայաստանին. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը միշտ եղել եւ մնում է հավատարիմ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությանը, այն պայմանավորվածություններին, որոնք կան։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհրաժեշտ է համարում պահպանել եւ ամրապնդել ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ բազմադարյա այն  սերտ կապերը, որոնք շատ բան են տվել երկու ժողովուրդներին եւ երկու երկրներին զարգացման համար։ «Եվ առավել քան հաճելի չէ տեսնել պաշտոնական Երեւանի քայլերը, որոնք, մեր կարծիքով, պայմանավորված են միանգամայն հակառակ տրամաբանությամբ, քան այն, որը ես ձեզ փորձեցի ներկայացնել։ Ակնհայտ է հակառուսական հռետորաբանության էսկալացիան հայ պաշտոնատար անձանց արտահայտություններում, ոչ բարեկամական տեղեկատվական արշավի սրացումը հայկական մեդիա-տարածքում։ Այս ամենը հենվում է չկայացած նարատիվի վրա այն մասին, որ ասես Ռուսաստանը չի օգնել Հայաստանին, ասես Ռուսաստանը չի պաշտպանել Արցախի հայ բնակչությանը։

Սա մակերեսին գտնվող քարոզչական հռետորաբանություն է, բայց պետք է, չէ՞, տեսնել այն իրադարձությունների խորքային պատճառները եւ ակունքները, որոնք տեղի ունեցան սեպտեմբերի 19-20-ին։ 2020թ. նոյեմբերի 9-ին ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որը սահմանեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության տանող մոդալությունները եւ մոտեցումները այդ թվում Ղարաբաղի խնդրի լուծման գործում։ Եվ կարգավորման այն ուղիների կողքին, որոնց մասին ես վերն ասացի, կար նաեւ ջենթլմենական պայմանավորվածություն այն մասին, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում։ Ամեն բան սրանից էր ելնում։ Բայց մոտ մեկ տարի առաջ այս պատկերն էական փոփոխությունների ենթարկվեց։ 2022թ. հոկտեմբերին Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովում, Եվրամիության հովանու ներքո, Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: