հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով խաբել է աշխարհին. Փաշինյան

Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով խաբել է աշխարհին. Փաշինյան

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր մեր ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի և անվտանգության պաշտպանությունն ամենակարևորն է: Այս մասին նա ասել է Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետը խոսել է ԼՂ հակամարտությունն ՛՛անջատում հանուն փրկության՛՛ սկզբունքով կարգավորելու հնարավորությանը: Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ես համարում եմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք, ճիշտ է, և այն պոզիտիվ արտահայտությունները, որ մենք կարող ենք տեսնել, այդ թվում նաև այդ քաղաքականության արդյունքն են: Երբ մեր միջավայրում ասվում է՝ ՛՛անջատում հանուն փրկության՛՛, ո՞րն է Ադրբեջանի արձագանքը։ Իրենք ասում են՝ այդ ի՞նչ փրկության մասին եք խոսում, ինչի՞ց պիտի փրկվեն, ո՞վ պիտի փրկվի, ոչ մի փրկության կարիք չկա, բոլոր հայերը կարող են Լեռնային Ղարաբաղում ապրել։

Ասում ենք՝ շատ լավ, ապացուցեք։ Հիմա Ադրբեջանը դա է ապացուցում, բայց ինչպե՞ս՝ Լաչինի միջանցքը շրջափակելով, սովի մատնելով, էներգիան և գազը կտրելով, մյուս կողմից էլ միջազգային հանրությանն ասելով, որ միջանցքը փակ չէ՛՛:

Փաշինյան անդրադարձել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը հօգուտ Հայաստանի, որով Ադրբեջանը պարտավորվում է բացել Լաչինչ միջանցքը:

՛՛Աշխարհի բարձրագույն դատական ատյանն արձագանքել է, որ Լաչինի միջանցքը փակ է, սրանով արձանագրվել է նաև, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը... Ստացվում է, որ ամենաբարձր մակարդակով աշխարհին խաբել է, և սա պետք է արձագանք բերի՛՛,-ասել է ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: