կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Արմեն Սմբատյանը Մոլդովայում ներկայացրել է ՀՀ ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաները

Արմեն Սմբատյանը Մոլդովայում ներկայացրել է ՀՀ ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաները

2022 թվականի նոյեմբերի 22-ին Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) կայացած «Ընտրական բարեփոխումները՝ մասնակցային ժողովրդավարության ամրապնդման հենասյուն» միջազգային համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր ելույթում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաների փորձը։

ԿԸՀ-ից հայտնում են, որ Համաժողովը մեկ հարկի ներքո էր միավորել ավելի քան 20 երկրների՝ ընտրական գործընթացներում ներգրավված անձանց։

  • Կիսվել: