երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԸՀ նախագահը համոզված է, որ լինելով ՔՊ հիմնադիր անդամ, կկարողանա ապահովել Երևանի ավագանու ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ

ԿԸՀ նախագահը համոզված է, որ լինելով ՔՊ հիմնադիր անդամ, կկարողանա ապահովել Երևանի ավագանու ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը համոզված է, որ լինելով ՔՊ հիմնադիր անդամ, կկարողանա ապահովել Երևանի ավագանու ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ:

«Այո, կարող եմ, որովհետեւ մինչև ՔՊ անդամ լինելը, ես եղել եմ լրագրող, և երկար տարիներ իմ գործունեությունը նվիրված է եղել ազատ, թափանցիկ, մրցակցային  ու արդար ընտրություններ ունենալուն: Կուսակցական լինելը չի ենթադրում լինել հանցագործ, որովհետև ԿԸՀ նախագահի կողմից արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների ապահովման համար իր պարտավորությունների չկատարումը կլինի հանցագործություն: Ես կարող եմ և ապահովելու եմ, որ Հայաստանում քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, ընտրությունները լինեն, ազատ, արդար, թափնացիկ»,- ասաց նա:

Անդրադառնալով քարոզչությանը՝ Հովակիմյանն ասաց. «Ամենամեծ մոլորությունը մեր հասարակական հարաբերություններում այն է, որ մրցակցությունն սկսվում է այն պահին, երբ նշանակվում են ընտրություններ: Մրցակցությունը քաղաքական ուժերի միջև առկա է միշտ: Այն ուղղակի քարոզչության տեսքով իրավունք չունեն արտահայտել քվեարկության օրը և դրա նախորդ օրը: Մեր քաղաքական դաշտին շատ կնպաստի, եթե մեր քաղաքական ուժերը ընտրությունների միջև ընկած 5 տարիներն օգտագործեն իրենց գաղափարները, հայացքները տարածելու, համախոհներ ներգրավելու ուղղությամբ:

Եթե օրենսդրությունն ուսումնասիրեք, կտեսնեք, որ քարոզարշավի փուլը ոչ թե հնարավորությունների և իրավունքների, այլ սահմանափակումների փուլ է: Այդ փուլում ընտրական օրենսգիրքը հստակ ամրագրում է, թե քաղաքական ուժերն ինչպես կարող են քարոզչություն իրականացնել, մինչդեռ դրան նախորդող 5 տարիներին քարոզչություն իրականացնելիս ավելի ազատ են»:

  • Կիսվել: