հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը

ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը

ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում են ստացել։

Նա գրել էր. «Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել» ։ 

Նշենք նաև, որ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին հայտարարել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել էր «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը՝ գրելով. «Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»:

  • Կիսվել: