հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ԿԸՀ–ի նախագահի եւ անդամների ընտրության հարցով այսօր ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու

ԿԸՀ–ի նախագահի եւ անդամների ընտրության հարցով այսօր ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:30-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու։

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքից, պատգամավորների նախաձեռնությամբ  հրավիրված նիստի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների ընտրության հարցն է։

Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի, իսկ անդամների պաշտոնում  Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի եւ Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները։

  • Կիսվել: