շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է. Սերժ Սարգսյան

Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է. Սերժ Սարգսյան

Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, եւ եթե դրանով զբաղվում է բարձր պաշտոնյան, նա է դառնում չարիք: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովում մեղադրում են նախկին իշխանություններին՝ հիշատակելով մադրիդյան ու կազանյան փաստաթղթերը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Երկրորդ՝ սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է: Իսկ այնտեղ զրպարտանքի շատ-շատ մեծ չափաբաժին կար: Երրորդ՝ հոգեբաններն ասում են, որ ստախոսները, ի վերջո, գալիս, հասնում են մի հանգրվանի, որ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ: Բայց կա մի հուսադրող հանգամանք՝ նրանք նաեւ ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է: Հույս ունեմ, որ գտնվում ենք վերջին փուլում՛՛:

Սարգսյանը հավաստիացրեց, որ Հայաստանում ներքին գործընթացներ սպասվում են, չեն կարող այդպիսի գործընթացներ չլինել:

՛՛Իսկ լրջորեն պատասխանել մի մարդու, ով հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10-ից ավելի անգամ իրեն խաբել են 44-օրյա պատերազմի ժամանակ... Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդ, ում 10 անգամ կարող են խաբել, եւ ինքը դա չզգա: Այսինքն՝ կառավարման ի՞նչ ունակություն պետք է ունենա այդպիսի մարդը, կամ ինչ գիտելիք պետք է ունենա այդպիսի մարդը: Մեր ամբողջ ողբերգությունը դրանում է, ուրիշ ոչ մի բանում՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: