շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կուսակցությունների ստեղծման նոր ընթացակարգերի մասին նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

Կուսակցությունների ստեղծման նոր ընթացակարգերի մասին նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ, 99 կողմ, 1 դեմ, ձայներով ընդունվեց: 

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ նշեց, որ իրենք այս փուլում կողմ կքվեարկեն նախագծին, սակայն մինչև երկրորդ ընթերցում այն պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի:

Նշենք, որ, ըստ նախատեսվող փոփոխությունների, կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը դյուրացվում են:

Նախագիծը ներկայացնելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ փոփոխությունները կնպաստեն կուսակցությունների՝ ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու լինելուն:

  • Կիսվել: