կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կուսակցությունների հաշվետվողականությունը կկանոնակագի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

Կուսակցությունների հաշվետվողականությունը կկանոնակագի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

Ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ կուսակցությունների հաշվետվողականությունը կկանոնակագի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է․

"2022 թվականից սկսած՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններն անհրաժեշտ է ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հաշվետվությունների ներկայացման վերջնաժակետը նախատեսվում է հետաձգել երեք ամսով, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխության նախագիծը հասանելի է հետևյալ հղումով:

Տարեկան հաշվետվությունների՝ պարտադիր աուդիտի իրականացման համար Հանձնաժողովը մշակել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որն առաջիկայում կտրամադրվի կուսակցություններին նրանց դիտողություններն ու առաջարկությունները հավաքագրելու համար:

Առաջարկում ենք հղումով ներկայացված կուսակցություններին հետագա համագործակցության նպատակով կապ հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետևյալ հեռախոսահամարով՝ 012 777 730 կամ [email protected] էլեկտրոնային փոստով ուղարկել կուսակցությունների կոնտակտային հասցեները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):

«Կուսակցությունների մասին» օրենքի 28.1 հոդվածի համաձայն՝ մինչև 31.12.2021 թվականի կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցրած անձինք ներկայացնում են 2021 թվականի հաշվետու ժամանակահատվածի տարեկան հայտարարագիր: 2022 թվականի հունվարի 1-ից կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում այդ անձինք ներկայացնում են համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագրեր:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ առաջիկայում նախատեսվում է կուսակցությունների շրջանում իրականացնել իրազեկման ծրագրեր և պատրաստակամություն է հայտնում այս ուղղությամբ ամրապնդելու համագործակցությունը":

  • Կիսվել: