Կուրթանեցի երիտասարդին կայցելի Սիփան Փաշինյանը
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանից օգնություն խնդրած և նրա կոպիտ վերաբերմունքին արժանացած կուրթանեցի երիտասարդին կայցելի ԱԺ իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, այսօր այցելելու եմ Կուրթան գյուղի սոցիալապես անապահով ընտանիքին, լավ լուր ունեմ հայտնելու, մանրամասների մասին կտեղեկացնեմ ավելի ուշ»,- մասնավորապես գրել է նա ֆեյսբուքում։
Ավելի վաղ Լոռու մարզպետն Անդրեյ Ղուկասյանը հայտնել էր, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը:
«Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ընտանիքի աջակցման հարցում, փոխադարձորեն ակնկալելով նաև ընտանիքի անդամների գործուն քայլերը' մեր ջանքերը մեկտեղելու ու տեսանելի արդյունքների հասնելու համար»,- գրել էր մարզպետը։


