ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կուլեբան հորդորել է օտարերկրացիներին օգնել Ուկրաինայի պաշտպանությանը

Կուլեբան հորդորել է օտարերկրացիներին օգնել Ուկրաինայի պաշտպանությանը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է՝ այն օտարերկրացիները, ովքեր ցանկանում են պաշտպանել Ուկրաինան որպես նոր ստորաբաժանման՝ Միջազգային տարածքային պաշտպանության լեգեոնում, կարող են  դիմել իրենց բնակության երկրներում գտնվող Ուկրաինայի դիվանագիտական ​​ներկայացուցչություններին։

Ուկրաինական UNIAN գործակալության փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին կիրակի հայտարարել է «Ուկրաինայի տարածքային պաշտպանության միջազգային լեգեոնի» ստեղծման մասին, որը կհավաքագրվի օտարերկրացիներից, ովքեր ցանկանում են պաշտպանել երկիրը։

«Օտարերկրացիներն, ովքեր ցանկանում են պաշտպանել Ուկրաինան և աշխարհակարգը Ուկրաինայի տարածքային պաշտպանության միջազգային լեգեոնի կազմում, ես ձեզ կոչ եմ անում կապ հաստատել ձեր երկրներում Ուկրաինայի օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունների հետ»,- գրել է Կուլեբան Twitter-ում։

 

  • Կիսվել: