երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրեմլը հայտնել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրավիճակի կարգավորման աշխատանքը շարունակելու մասին

Կրեմլը հայտնել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրավիճակի կարգավորման աշխատանքը շարունակելու մասին

Ռուսաստանը մանրակրկիտ աշխատում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ նրանց միջեւ իրավիճակը կարգավորելու համար, հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Ռուսաստանը շարունակում է շատ ուշադիր, մանրակրկիտ աշխատանքը, հետեւողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

  • Կիսվել: