ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կրեմլում ուշադիր կհետեւեն Քիշնեւում կայանալիք ԵՔՀ գագաթաժողովի նորություններին. Պեսկով

Կրեմլում ուշադիր կհետեւեն Քիշնեւում կայանալիք ԵՔՀ գագաթաժողովի նորություններին. Պեսկով

Կրեմլում ուշադիր կհետեւեն Քիշնեւում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նորություններին եւ հռետորաբանությանը, որը կգերակշռի այնտեղ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Սա պարոն Մակրոնի հայտնի նախաձեռնությունն է։ Մենք, անշուշտ, կհետեւենք  նորություններին եւ հռետորաբանությանը, որը կգերիշխի այնտեղ»,-ասել է նա։ 

Նա հավելել է, որ դա չի կարելի լիարժեք քաղաքական երկխոսություն անվանել։

«Խոսել ինչ-որ եվրոպական գործընթացների մասին բաժանված Եվրոպայում, Եվրոպայում, որտեղ բացակայում է շատ երկրների երկխոսությունը Ռուսաստանի հետ, իհարկե, կարելի է, բայց դա թերի քաղաքական գործընթաց է Եվրոպայում եւ չի կարող լիարժեք լինել»,-հավելել է Պեսկովը։

  • Կիսվել: