չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պեսկովը հերքել է իր երեկվա հայտարարությունը՝ Փաշինյան, Պուտին, Ալիև հանդիպման մասին

Պեսկովը հերքել է իր երեկվա հայտարարությունը՝ Փաշինյան, Պուտին, Ալիև հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գագաթնաժողովը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով, սակայն հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա՝ ըստ  РИА Новости-ի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հաստատեցինք, որ աշխատանքներ են տարվում հանդիպումը նախապատրաստելու ուղղությամբ, բայց ուզում ենք նշել, որ տեսակոնֆերանսի անցկացման ժամկետի հարցում ստույգ պայմանավորվածություններ ու ըմբռնումներ դեռևս չկան: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է»,- ասել է Պեսկովը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: