չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու մասին հայտարարությանը

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու մասին հայտարարությանը

Հայաստանը մնում է Ռուսաստանի «շատ մտերիմ դաշնակիցը», որի հետ երկխոսությունը կշարունակվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով РБК-ի հարցին առ այն, թե ինչ է մտածում Կրեմլը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2023-ին ՀԱՊԿ զորավարժությունների անցկացնելուց հրաժարվելու վերաբերյալ հայտարարության մասին։

«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել է Պեսկովը։

ՀՀ ՊՆ-ն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում և այդ զորավաժությունները, համենայն դեպս, այս տարի չեն կայանա։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: