ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կրակոցների և սպանության դեպքից հետո ոստիկանության Ապարանի բաժնի պետն ազատվել է աշխատանքից

Կրակոցների և սպանության դեպքից հետո ոստիկանության Ապարանի բաժնի պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի որոշմամբ արտակարգ դեպքից հետո ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի մայոր Ռաֆայել Պողոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից։

Հիշեցնենք՝ հունիսի 19-ի երեկոյան Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ 7 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են հիվանդանոցում։ Ոստիկանությունը հեքել է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական հողի վրա, քանի որ ըստ վարկածներից մեկի՝ կրակոցների շարժառաթիտ Նիկոլ Փաշինյանին վիրավորելն է:

  • Կիսվել: