շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կքննարկվի Հյուսիս-հարավ միջանցքի մի մասի համար հայկական երթուղու օգտագործման հարցը

Կքննարկվի Հյուսիս-հարավ միջանցքի մի մասի համար հայկական երթուղու օգտագործման հարցը

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանում այսօր Հայաստան կատարելիք իր ուղևորությունից առաջ ասել է, որ Իրանն ու Հայաստանը բանակցություններ կանցկացնեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղուց օգտվելու համար, տեղեկացնում է Mehr-ը:

Նա անդրադարձել է կառավարության կողմից ձեռնարկված ջանքերին և միջոցառումներին` այլ երկրների հետ առևտուր և գործարար կապեր զարգացնելու ուղղությամբ: Այս առնչությամբ նախարարն ասել է, որ Իրանի կարևոր ռազմավարություններից է աշխարհի և հատկապես հարևան պետությունների հետ լայն և թանկարժեք փոխգործակցության հաստատումը:

Էսլամին խոսել է Հայաստան կատարելիք իր այցի մասին և ասել, որ, ըստ նախատեսված ծրագրի, այս այցի ընթացքում Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձինք երկկողմ բանակցություններ կանցկացնեն համապատասխան հարցերի շուրջ:

Նա հավելել է, որ  Իրանի ու Հայաստանի միջև պետք է ստեղծվեն ավելի ուժեղ ենթակառուցվածքներ՝ բեռնափոխադրումների և ուղևորափոխանակությունների ընդլայնման նպատակով:

Իրանցի պաշտոնյան նաև հավելել է, որ այս այցի ընթացքում Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձինք կքննարկեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասի համար հայկական երթուղու օգտագործման հարցը:

  • Կիսվել: