չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կքննարկվի Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը, պաշտպանական կողմը միջնորդություն կներկայացնի

Կքննարկվի Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը, պաշտպանական կողմը միջնորդություն կներկայացնի

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով պաշտպանական կողմը պատրաստվում է այսօրվա դատական նիստին միջնորդություն ներկայացնել խափանման միջոց ընտրված կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Խոսքը թե՛ գրավի, թե անձնական երաշխավորության մասին է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին և իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավություն սահմանել Առուշանյանի պատշաճ վարքագծի համար», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Նա հույս հայտնեց, որ դատարանը կգտնվի իր բարձունքում և խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակում կդրսևորի բացառապես օբյեկտիվություն և արդարադատություն կիրականացնի։

  • Կիսվել: