ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր շահերն առաջ տանելով՝ ԵՄ-ն շարունակում է անտեսել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում գործող տնտեսական համաձայնագրերը. Օվերչուկ

Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր շահերն առաջ տանելով՝ ԵՄ-ն շարունակում է անտեսել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում գործող տնտեսական համաձայնագրերը. Օվերչուկ

Հետպատերազմյան աշխարհի վերակազմավորումը նույնպես պետք է դիտարկել որպես Եվրոպային խաղաղեցնելու փորձ։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ի դեպ, Միացյալ Նահանգները, եթե մի կողմ դնենք կոմունիստական ​​գաղափարախոսության զսպման գոյություն ունեցող գործոնը, ինչպես նաև ռուսատյացությունը, միշտ մտահոգված է եղել Եվրոպայի պահվածքով, մայրցամաքում նոր պատերազմի հնարավորությամբ և նոր եվրոպական հակամարտությունում ամերիկացիների կյանքը կորցնելու անհրաժեշտությամբ:

Նույնիսկ 2013 թվականին, երբ Եվրամիությունը, որը ձգտում էր ընդլայնել իր շուկաները և հասանելիություն ունենալ դեպի ուկրաինական ռեսուրսներ, նախատեսում էր ազատ առևտրի գոտու ստեղծում Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրով, միաժամանակ անտեսեց ԱՊՀ-ում գոյություն ունեցող ազատ առևտրի ռեժիմի առկայությունը, որը շոշափում էր մեր երկրի տնտեսական շահերը։ Տեղի ունեցածը, ի թիվս այլ բաների, այդ հակասությունների ուղղակի հետևանքն է։ Այժմ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր շահերն առաջ տանելով, Եվրամիությունը շարունակում է անտեսել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում գործող տնտեսական համաձայնագրերը և չի ցանկանում ընդունել, որ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է լեզու գտնել։

Քննարկումը պետք է լինի էական տնտեսական համաձայնագրերի շուրջ, ինչպես դա եղավ, օրինակ, երբ ԽՍՀՄ-ը և Եվրոպան պայմանավորվեցին Եվրասիական մեծ մայրցամաքի արևմտյան վերջամաս փոխշահավետ էներգառեսուրսների մատակարարման շուրջ: Այդ որոշումները 1960-1970-ականներին ընդունել են Հայրենական մեծ պատերազմի սարսափները վերապրած առաջնորդները, որոնք հասկացել են, որ Եվրոպային էժան էներգիա տրամադրելով՝ ԽՍՀՄ-ն իր համար ձեռք է բերևել խաղաղ զարգացման հնարավորությունը։

Ռուսաստանը մեծ եվրասիական գործընկերության շրջանակում փոխգործակցության տեսլական ունի։ Դա խաղաղ, փոխշահավետ զարգացման տեսլական է, որտեղ տեղ կա Եվրոպայի համար»:

 

 

  • Կիսվել: