կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կովիդ-19 համավարակի ազդեցությունն առողջապահության բնագավառի վրա

Կովիդ-19 համավարակի ազդեցությունն առողջապահության բնագավառի վրա

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է տվյալներ այն մասին, թե Կովիդ-19 համավարակն ինչ  ազդեցությու է ունեցել առողջապահության բնագավառի վրա։ Նա մասնավորապես գրել է․

"Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման գործում առավել մեծ կարևորություն ունի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակը: Վերլուծությունը վկայում է, որ մինչև 2020թվականի արտակարգ իրադարձությունները՝ 2016-2019թվականներին, Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակ հաճախումները մեկ բնակչի հաշվով չէին գերազանցում 4.1, այդ թվում Երևանում 4.9, իսկ մարզերում առավելագույնը 4.2՝ Լոռիում, նվազագույնը՝ 2.9 Արագածոտնում: Հարկ է նշել, որ հայաստանյան ցուցանիշը դեռևս մինչև համավարակը շուրջ 1.65 անգամ զիջել է Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության երկրների համանուն միջին ցուցանիշին, որը 2019թվականին եղել է միջինում 6.8 հաճախում մեկ բնակչի հաշվով:
Ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում Կովիդ-19 էական ազդեցություն է ունեցել ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի գործունեության վրա:

Այսպես, 2020թ.-ին հաճախումների թիվը, նախորդ 4 տարիների միջին ցուցանիշի նկատմամբ կրճատվել է 17%-ով, Երևանում՝ 25%, Լոռիում՝ 16% և Շիրակում 14%-ով: Արտահիվանդանոցային խորհրդատվությունները 2020թվականին նվազել են նաև մի շարք այլ երկրներում, օրինակ՝ Իսպանիայում՝ 7.3-ից մինչև 5.3 (անկում 38%-ով), Նորվեգիայում 4.4-ից մինչև 3.7 (անկում 19%-ով) Իսրայելում 8.3-ից մինչև 6.8 (անկում 18%-ով) և այլն:

Չնայած ընթացիկ խնդիրների, առողջության առաջնային պահպանման օղակը շարունակում է մնալ առողջապահության բնագավառի առանցքը, որի շուրջ պետք է կառուցվի ծառայությունների մատուցման ամբողջ գործընթացը: Վերջինի խորքային և ապացուցողահեն բարեփոխումները հատկապես կարևոր են պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ"։

  • Կիսվել: