Կոստանյանը՝ Երևանը Ալիևի աշխատակազմի կողմից Իրիվան ներկայացնելու փաստի մասին
Կարծում ենք, որ ճիշտ աշխարհագրական անունները պետք է օգտագործվեն մշտապես։ Այդ մասին ասած փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջան նախագահի աշխատակազմի՝ Ալիևի ելույթի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում Հայաստանի մայրաքաղաքը ադրբեջանական «ձևով» Իրիվան ներկայացնելու փաստը:
«Անկեղծ ասած, չեմ հասցրել հետևել այդ հաղորդագրությանը, այդ պատճառով ավել մեկնաբանության չեմ տա: Բայց Հայաստանի Հանրապետության համար կարևոր է, որպեսզի ճիշտ պաշտոնական անվանումները օգտագործվեն, ճիշտ այնպես, ինչպես մենք ենք հարգում մեր հայրենի պետության տարածքային անվտանգությանը» ,- նշեց Կոստանյանը։


