Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Մայր Տաճարում միաբանների հետ համատեղ աղոթքից հետո Վեհարանում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի հանդիպումը, ապա առանձնազրույցը:
Առաջիկա օրերին Սահակ Պատրիարքը կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: