երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Կորուսյալ հայրենիքի» գործոնի մասին. Փաշինյան (տեսանյութ)

«Կորուսյալ հայրենիքի» գործոնի մասին. Փաշինյան (տեսանյութ)

«Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինանտ. այն ինքնագիտակցությունը պայմանավորող հիմնական գործոնն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության սոցիալհոգեբանության առնվազն առանցքային գործոններից մեկը, իմ ընկալմամբ և կարծիքով, դոմինանտ գործոնը «կորուսյալ հայրենիքի գործոնն» է։

«Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինանտ նաև էն պատճառով, որ էդ հոգեբանական տրամվան երկար ժամանակ հնարավորինս ճնշվել է, ճնշվել է, ճնշվել է, ճնշվել է, և հանկարծ հանգամանքների բերումով բացվել է և դարձել է ինքնագիտակցությունը պայմանավորող հիմնական գործոն»,-նշել է նա:

  • Կիսվել: