երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Կոռուպցիայից ու սպանությունից խոսում են այն մարդիկ, ովքեր հազարավոր երեխեքի տարել կոտորել են. Լևոն Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանին

Կոռուպցիայից ու սպանությունից խոսում են այն մարդիկ, ովքեր հազարավոր երեխեքի տարել կոտորել են. Լևոն Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանին

Կոռուպցիայից ու սպանությունից խոսում են այն մարդիկ, ովքեր հազարավոր երեխեքի տարել կոտորել են իրենց պատճառով ստեղծված պատերազմի ելքի հետևանքով. ի պատասխան Ալենի Սիմոնյանի՝ ԱԺ ամբիոնից ելույթին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա շարունակեց, որ այս իշխանությունն է շարասյունով անցնող մեքենայի տակ գցել  հղի կնոջը։ «Երբ նույնիսկ չեն կանգնում տեսնեն՝ ինչ է եղել։ Այս մարդիկ դեռ երես ունեն մարդկանց մեջ»։

Իսկ ինչ վերաբերում է Սիմոնյանի հարցին, թե ինչքան փող ունեն՝ նշեց, որ իրենք տարիներ շարունակ նույն «սկավառակն» են պտտում։

«Երեկ նաև տեսանք՝ Նիոլ Փաշինյանի սեղանին հայտնվում է ինչ-որ գործով անցնող՝ այս դեպքում Աղազարյան Հովիկի հեռախոսի պարունակությունը, այսինքն՝ այստեղ իրենք նույնիսկ ապօրինի բոլոր գործիքներն ունեն ստուգելու ամեն ինչ, այնպես որ, միայն օդի մեջ խոսելով չի»,-ասաց նա։

  • Կիսվել: