ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է հայտնվի պետական դավաճանության հոդվածի տակ. Բաբաջանյան

Կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է հայտնվի պետական դավաճանության հոդվածի տակ. Բաբաջանյան

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի այսօրվա քարոզարշավն անցել է  Վարդենիսում: 

ԱԺ պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը նշեց. ՛՛Ինչու է, որ մեր պետության զարգացումն ինչ-որ տեղ արգելակվել է. որովհետև մեզ ու ձեզ առաջարկվել են ինչ-որ զարգացման կոնցեպցիաներ, իսկ մենք ձեզ առաջարկում ենք Հայաստանի համապարփակ արդիականացման, մոդեռնիզացիայի ծրագիր՛՛:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջին համար Արման Բաբաջանյանն էլ հավելեց. ՛՛Մեր պատկերացմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքար չպետք է լինի, պետք է լինի պայքար պետական դավաճանության դեմ: Պատերազմող երկրի համար կոռուպցիան արտաքին ագրեսիա է, հետևաբար՝ կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է հայտնվի պետական դավաճանության հոդվածի տակ՛՛:

  • Կիսվել: