երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Կորոնավիրուսը խփում է ոչ միայն թոքերին, այլ նաև որոշների ուղեղին. իմքայլական պատգամավոր

Կորոնավիրուսը խփում է ոչ միայն թոքերին, այլ նաև որոշների ուղեղին. իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դեռ մի երկու ամիս առաջ եմ ասել, որ Covid-19-ը խփում է ոչ միայն թոքերին, այլ նաև որոշների ուղեղին։

Հիմա էլ համոզվում ենք, որ եթե համավարակով պայմանավորված շատերը դիմակ են դնում, կան նաև այնպիսիք, որ հանում են իրենց «դիմակները»։

Այս պահին և առաջիկայում կարևորագույն հարցը մարդկանց կյանքն ու առողջությունն է և համավարակի դեմ պայքար, իսկ թե այդ պայքարի ընթացքում ով ինչպես պահեց, անպայման կխոսենք իր ժամանակին»։

Թե ում նկատի ուներ պատգամավորը, կարելի է միայն կռահել։ Նշենք, որ երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատության է ենթարկել իշխող ուժին։

 

 

  • Կիսվել: