շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Ծառուկյան

Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Ծառուկյան

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

Նիստի ժամանակ Ծառուկյանն ասել է, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնել, այսինքն՝ իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։

՛՛Մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, եւ իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել՛՛,-նշեց ԲՀԿ առաջնորդը:

Նչա խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, եւ հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։

՛՛Կարող եք նայել՝ ես դա ասել եմ 1 տարի, տարիուուկես առաջ, որ ժողովուրդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, եւ որ պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ արդյունք ցույց տված մարդիկ, եւ կապ չունի կուսակցական պատկանելությունը, կամ իրար հետ քայլելու խնդիր չկա։ Ես այն ժամանակ ասել եմ, որ անհնար է այդ սպասումներն իրականացնել, եւ որ պետք է 97 տոկոսին փոխել, այսօր, տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել, ոչ թե 97, այլ  100 տոկոսը պետք է փոխվի, որովհետեւ բոլոր ոլորտները ձախողված են՛՛,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդն այսօրվա ամենակարեւոր խնդիրը համարեց Արցախի հարցը: Այս առնչությամբ նա նշեց. ՛՛Մարդը տվածուրիկ պետք է տաղանդ ունենա, որ կարողանա այս տարիների ընթացքում ստեղծված հարաբերությունը՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, ռազմական հարաբերություններն այսպես սրել։ Այսպիսի պահ, երբեք ու երբեք չի եղել։

Արցախի ժողովուրդն իր անկախության խնդիրը լուծել է արդեն 30 տարի, եւ միայն միջազգային ճանաչում է պետք։ Ցանկացած բանակցության հիմքում հիմնաքարը պետք է լինի Արցախի անկախության միջազգային  ճանաչումը, նոր դրա շուրջ կարող են լուծում տալ՛՛:

  • Կիսվել: