չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կորոնավիրուսից մահացածների համար կկառուցվի հատուկ դիահերձարան․ Թորոսյան

Կորոնավիրուսից մահացածների համար կկառուցվի հատուկ դիահերձարան․ Թորոսյան

Կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ չափանիշների համապատասխանող դիահերձարան կկառուցվի: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչ այսօր կորոնավիրուսից մահացած ոչ մի պացիենտների հերձում չի իրականացվել, որպեսզի մինչև հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգենք անձնակազմին։ Հետևել ենք միջազգային կառույցների բոլոր խորհուրդներին և մենք դրա համար հատուկ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել։ Աշխատանքներ ենք տանում, որպեսզի ունենանք կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան»,- նշեց Թորոսյանը։

  • Կիսվել: