չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների շրջանակը հայտնի է. վարչապետ

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների շրջանակը հայտնի է. վարչապետ

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց այն հարցին, թե հաջողվել է արդյոք տեղորոշել այն մարդկանց, որոնք ասում են՝ կորոնավիրուս չկա։

«Պարզվել է այն մարդկանց շրջանակը, որոնք այդ տիպի քարոզչություն են ծավալել և շարունակում են ծավալել: Այլ հարց է, թե նրանց արարքն այսօրվա քրեաիրավական  օրենսդրության տեսակետից ինչ սանկցիաներ, գործողություններ է առաջացնում: Մենք այդ ամենը վերլուծում ենք»,- ասաց վարչապետը: 

  • Կիսվել: