հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ հավասարվել ենք Ռուսաստանին․ վարչապետ

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ հավասարվել ենք Ռուսաստանին․ վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեկ միլիոն բնակչի ընկնող դեպքերով առաջ ենք անցել Իրանից և Ֆրանսիայից և հավասարվել ենք Ռուսաստանին։ Այս տեմպով շարունակելու դեպքում կհավասարվենք Իտալիայի ցուցանիշին»,- ասավ Փաշինյանը:

Փաշինյանի խսքերով համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից, թե որ տոկոսն է ախտանիշով, որը՝ ոչ, բերում է ծանր ու ծայրահեղ ծանր դեպքեր և մահվան դեպքերի աճի. «Նման իրավիճակի պատճառը հակամահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը»:

  • Կիսվել: