շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կորոնավիրուսի հաղթահարումը ոչ այնքան առողջապահական, որքան հանրային, վարքագծային, կարգապահական խնդիր է․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի հաղթահարումը ոչ այնքան առողջապահական, որքան հանրային, վարքագծային, կարգապահական խնդիր է․ Նիկոլ Փաշինյան

Դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառներրը չեն վերացել, և Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է տարածվել, այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա ներկայացրած տվյալներով այս պահին ՀՀ-ում կա 429 ծանր վիճակում գտնվող հիվանդ, ծայրահեղ ծանր է 100-ը։ Ըստ վարչապետի, բուժհաստատությունները գտնվում են գերբեռնված վիճակում 1857 սովորական մահճակալներից զբաղված է 1551-ը, 239 վերակենդանացան մահճակալներից երեկվա դրությամբ ծանրաբեռնված է եղել 204-ը։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը ճգնաժամային է, և սա պետք է արձանագրել։ Ո՞րն է ճգնաժամից դուրս գալու և վարակակիրների թիվը իջեցնելու հայեցակարգային պատկերացումը։ Կորոնավիրուսի հաղթահարումը ոչ այնքան առտողջապահական, որքան հանրային, վարքագծային, կարգապահական խնդիր է։ Իմ ընկալումը այն է, որ լուծումը մեր մտքում է, մեր գլխում։ Այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով», -խորհրդարանում հայտարարեց վարչապետը։

Կորոնավիորսի հաստատված դեպքերը անցել են 15 հազարը, մահացել է 258 քաղաքացի։

«Ամեն օրվա մեր թվերը արձանագրում են, թե մենք ինչպես ենք պահել հակահամաճարակային կանոնենրը 7-14 օր առաջ։ Եթե մեր թվերը այսքան են, ապա դա ցույց տալիս, որ հակահամաճարակային կանոնները մենք չենք պահպանել», -նշեց վարչապետը։

Նա վերահաստատեց իր նախկին դիրքորոշումը, որ մենք բոլորս պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ՝ վարքագծային համապատասխան կանոնները պահպանելով։

  • Կիսվել: