երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը պետք է օգտագործի Չինաստանի փորձը․ դեսպան

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը պետք է օգտագործի Չինաստանի փորձը․ դեսպան

Չինաստանի պարագայում, մինչև այս պանդեմիան, որևէ ՀՀ քաղաքացի դեսպանությունում հաշվառման կանգնած չէր։

Երբ որ այս ամենը սկսվեց, իսկ սկսվեց պաշտոնապես հունվարի 23-ին, դրանից մի քանի օր առաջ մենք գիտեինք, որ ինչ-որ բան այն չէր, բայց պաշտոնապես հայտարարված չէր։ Մենք անմիջապես հաջորդ օրը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելով, այսինքն՝ սոցիալական ցանցեր, դեսպանության կայք և այլն, հորդորեցինք մեր քաղաքացիներին իրենց վերաբերյալ տեղեկություն տալ դեսպանությանը և, փառք Աստծո, դա ազդեց։ Մոտավորապես 2-3 օրվա ընթացքում մենք ստացանք շուրջ 460 պատասխան և ներկայումս մենք ունենք մեզ մոտ ֆիքսված 490 քաղաքացի, որոնցից առ այսօր, մեր տեղեկությունների համաձայն, 137-ը տեղափոխվել են Երևան։ Բայց ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր իրենց մասին տեղեկություն տվել են և չեմ բացառում, որ կան մարդիկ, ովքեր առ այսօր տեղեկություն չեն տվել։ Բացի այդ, մոտավորապես առաջին 10 օրվա ընթացքում, մեր տեղեկությունների համաձայն, որ մենք ստանում ենք Երևանից, մոտավորապես 50 ՀՀ քաղաքացի վերադարձավ Հայաստան։ Հաշվի առնելով հնարավոր շեղումները՝ կարելի է ասել, որ այս պահին Չինաստանում կա մինչև 1200 ՀՀ քաղաքացի։

Այս մասին 1in.am տված հարցազրույցում ասել է Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Ըստ նրա, Հասյաստան են վերադարձել մոտ 190 քաղաքացի։

«Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ քաղաքացիները հիմնականում տարածված են Չինաստանի տարածքով՝ տարբեր նահանգներում, փոքր քաղաքաներում, գյուղատիպի բնակավայրերում։ Ներկայումս, մենք իրենց հետ մշտական կապի մեջ ենք համացանցի միջոցով, բոլորի հասցեները գիտենք, իրենք են մեզ դիմում։ Դիմումները, որոնք այժմ ուղղվում են դեսպանությանը, կապված են հյուպատոսական հարցերի կարգավորման հետ՝ վիզայի երկարացում, փաստաթղթերի վավերացում և այլն»,- նշել է դեսպանը։

Դեսպանը նաև նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մենք պետք է հնարավորինս օգտագործենք չինական փորձը։

«Օգնության առումով, մենք արդեն դիմել ենք Չինաստանին, և ինչպես Դուք արդեն նշեցիք, Չինաստանը պատրաստ է տրամադրել որոշակի քանակությամբ թոքերի՝ շնչառությանն օգնող սարքեր, ինչպես նաև այլ պաշտպանիչ միջոցներ։ Օգնություն տրամադրվում է նաև մասնավոր ընկերությունների և նահանգների միջոցով։ Այս ամեն ինչը հավաքվում և համակարգվում է՝ մինչև տեղափոխման հարցի լուծումը։ Աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջիկա մի քանի օրերի ընթացքում պարզ կլինեն և ծավալները և ժամկետները»,- ասաց Մանասարյանը։

  • Կիսվել: