շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասրող քննիչ հանձնաժողովը Կառավարությանը 251 հարց է ուղղել

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասրող քննիչ հանձնաժողովը Կառավարությանը 251 հարց է ուղղել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Քովիդ-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և տեղեկացրեց, որ երեկ քննիչ հանձնաժողովը Կառավարությանն ուղղել է 251 հարցից բաղկացած հարցաշար:

«Հարցաշարը վերաբերում է ամենատարբեր բնագավառներին: Ուղարկված են հարցումներ նաև Հաշվեքննիչ պալատ, ՊՎԾ, ԿԲ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՄԻՊ: Հարցերը վերաբերում են համավարակի դեմ պայքարի ամենատարբեր փուլերին՝ սկսած թեստավորումից մինչև մարդկանց մեկուսացման, ինքնամեկուսացման, դրանց նկատմամբ վերահսկողության, հիվանդության տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ»,- նշեց պատգամավորը:

251 հարցի ցանկում է, օրինակ, դիահերձման մասին հարցը, թե ինչու չի արվել, կամ դիահերձում չարվելու դեպքում ինչպես է որոշվել, որ մարդը մահացել է կորոնավիրուսից: 
 
 

Պատգամավորը հայտնեց, որ առաջիկայում հարցաշարը կհրապարակվի ամբողջությամբ: Առաջիկա երեքշաբթի Կորոնավիրուսի դեմ պայքարի քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստին կորոշվեն պետական պաշտոնյաններին և այլ անձանց հանձնաժողով հրավիրելու սկզբունքներն ու մոտեցումներ։

  • Կիսվել: