չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ժամանակն էական է, շրջափակումը պետք է ավարտվի․ Ադամ Շիֆը կոչ եմ անում դադարեցնել օգնությունն Ադրբեջանին

Ժամանակն էական է, շրջափակումը պետք է ավարտվի․ Ադամ Շիֆը կոչ եմ անում դադարեցնել օգնությունն Ադրբեջանին

Կոնգրեսական Ադամ Շիֆը դարձյալ կոչ է անում Կոնգրեսին դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին: Այս մասին X-ի իր հարթակում գրել է նա:

«Քանի որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դիտարկում է Պաշտպանության հատկացումների մասին օրինագիծը, Կոնգրեսին կոչ եմ անում դադարեցնել օգնությունն Ադրբեջանին:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը դադարեցրել է անհրաժեշտ օգնությունը ավելի քան 120 հազար մարդու։ Ժամանակն էական է: Շրջափակումը պետք է ավարտվի»,- գրել է նա:

  • Կիսվել: