ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոմունիկացիաների ապաշրջափակման գաղափարի շուրջ կա դրական դիրքորոշում, բայց մանրամասները հստակեցման կարիք ունեն. Վլադիմիր Վարդանյան

Կոմունիկացիաների ապաշրջափակման գաղափարի շուրջ կա դրական դիրքորոշում, բայց մանրամասները հստակեցման կարիք ունեն. Վլադիմիր Վարդանյան

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարցրեցին, թե նաև ՌԴ նախագահ Պուտինն է խոսել այն մասին, որ  մեկ շաբաթից հաղորդակցության ուղիների  ապաշրջափակման առումով մանրամասներ են քննարկվելու, արդյոք Լաչինի միջացքի հարցը կարո՞ղ է քննարկվել այս շրջանակում․

«Ճիշտ չէ լինի Լաչինի ապաշրջափակման հարցը փոխկապակցել կումոնիկացիոն դեբլոկադայի խնդրի հետ, որովհետև Լաչինի միջանցքի կարգավիճակը  կարգավորվում է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ։ Ինչ վերաբերում է  կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այս հարցի վերաբերյալ կողմերը մշտապես արտահայտել են դրական դիրքորոշում, ասելով, որ  կողմ են դրան։  Գաղափարների շուրջ, ըստ էության, բոլորը համաձայնության են գալիս, բայց  մանրամասների քննարկման արդյունքում կարող են ի հայտ գալ բազում տեսակի  տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնք առանձին լուծման կարիք են ունենալու՝ սկսած լոգիստիկից,  մինչև այս կամ  այն երթուղիների վերանորոգում։  Բանակցային գործընթացի առանձնահատկությունն այն է, որ քանի դեռ չկա վերջնական արդյունք, շատ դժվար է խոսել ինչ-որ մանրամասների մասին։ Կա երկու հստակ մոտեցում՝ կա դրական դիրքորոշում կոմունիկացիաների ապաշրջափակման գաղափարի շուրջ  և, որպես փաստ, կան  որոշ մանրամասներ, որ հստակեցման կարիք ունեն»։ 

  • Կիսվել: