Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի չկատարման հիմնավորում
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը չի սահմանափակում միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի մյուս անդամ պետությունների հետ Կողմերից յուրաքանչյուրի կողմից կնքված պայմանագրերով Կողմերի ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները։ Այս մասին ասված է Համաձայնագրի ՀՈԴՎԱԾ XI-ում:
Այնտեղ նաև նշված է, որ յուրաքանչյուր Կողմ կապահովի, որ իր և որևէ երրորդ կողմի միջև գործող միջազգային համաձայնություններից ոչ մեկը չի խաթարի սույն Համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։
Իսկ ՀՈԴՎԱԾ XII-ով արձանագրվում է, որ Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում:
՛՛Կողմերը, Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի (1969 թ.) կոնվենցիային համապապատասխան, ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից, որոնք կխախտեն սույն Համաձայնագրի խնդիրն ու նպատակը մինչև դրա ուժի մեջ մտնելը՛՛,-ասված է համապատասխան հոդվածում։
Համաձայնագիրն ամբողջությամբ՝ այստեղ:


