երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ միանշանակ թիրախավորված միջոցների բացակայությունը կարող է հանգեցնել նոր ագրեսիայի Հայաստանի դեմ․ Մարուքյան

Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ միանշանակ թիրախավորված միջոցների բացակայությունը կարող է հանգեցնել նոր ագրեսիայի Հայաստանի դեմ․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառմամբ անդրադարձել է երեկ Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներին՝ կոչ անելով միջազգային գործընկերներին գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։

«Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում ամերիկահայ ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա։ Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։ Սա կատաղի պահվածք է, որը հակասում է խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին և ուժ չկիրառելու կամ նույնիսկ սպառնալու բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է:

Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցները և ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից։ Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ միանշանակ թիրախավորված միջոցների բացակայությունը կարող է հանգեցնել նոր ագրեսիայի ժողովրդավարական ​​Հայաստանի դեմ»,- ասված է գրառման մեջ։

 

  • Կիսվել: