չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կոչ ենք անում բոլորին առավելագույն զգուշությամբ վերաբերվել այսպիսի ֆիշինգային նամակներին. «Կոկա-Կոլա ՀԲՔԱ»

Կոչ ենք անում բոլորին առավելագույն զգուշությամբ վերաբերվել այսպիսի ֆիշինգային նամակներին. «Կոկա-Կոլա ՀԲՔԱ»

Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ընկերությունը պարբերաբար տեղեկություններ է ստանում այն մասին, որ սպառողների շրջանում տարածվում են կեղծ հայտարարություններ ու հաղորդագրություններ, որոնք պնդում են, որ նրանք ընտրվել են Ընկերության կողմից իրականացվող հարցմանը մասնակցելու՝ մրցանակ շահելու նպատակով։

Այս առնչությամբ, ընկերության հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Տեքստային հաղորդագրությունները ստացողներին ուղղորդում են դեպի մի կայք, որը, սակայն, «Կոկա-Կոլա» ընկերության պաշտոնական կայքը չէ։ Սա խարդախություն է, որը դիտավորյալ օգտագործում է «Կոկա-Կոլա» անվանումը։

Կոչ ենք անում բոլորին առավելագույն զգուշությամբ վերաբերվել այսպիսի ֆիշինգային նամակներին/հաղորդագրություններին, եւ, եթե կարծում եք, որ ձեր անձնական տվյալները վտանգված են, ապա խորհուրդ ենք տալիս զեկուցել իրավասու մարմիններին։

  • Կիսվել: