երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ քաղաքացուն այլևս որևէ մեկը չի կարող պարտադրել որևէ ընտրություն. Փաշինյան

ՀՀ քաղաքացուն այլևս որևէ մեկը չի կարող պարտադրել որևէ ընտրություն. Փաշինյան

Նախընտրական պրոցեսն ուղեկցվում է ընտրակաշառք տվողների ձերբակալություններով։ Այս մասին այսօր Ճամբարակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը նշեց Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այդ ձերբակալությունները շարունակվելու են: Նրանք, ովքեր ընտրակաշառքով ժողովրդի կամքի վրա ազդեցություն են փորձում գործել, հայտնվելու են ճաղերի հետևում: Նրանք, որոնք փորձելու են ժողովրդի կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություն ունենալ, չեն մնալու իրենց տեղում՝ պաշտոններում: Ես կոչ եմ անում հունիսի 20-ին գնալ ընտրական տեղամաս և մեզ տրված թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով, որպեսզի ձեր անունից հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա՝ ապահովելով բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ»,-հայտարարեց Փաշինյանը՝ այնուհետև ընդծեց, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում դարձել է գործոն․

<<ՀՀ քաղաքացուն այլևս որևէ մեկը չի կարող պարտադրել որևէ ընտրություն: Հայաստանի քաղաքացին ազատ կամքով կատարելու է իր ընտրությունը>>, - հավելեց Փաշինյանը։

  • Կիսվել: