ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոչ եմ անում դիմել իրավապահ մարմիններին, բոլոր ընտրակաշառքներին լցնենք ծակերը. Նիկոլ Փաշինյան

Կոչ եմ անում դիմել իրավապահ մարմիններին, բոլոր ընտրակաշառքներին լցնենք ծակերը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 14-ին, Մասիս քաղաքում հանրահավաքի ժամանակ անդրադարձավ ընտրչակաշառքներին:

«Դուք արդեն գիտեք, որ Արմավիրի մարզում և Գեղարքունիքի մարզում մենք արդեն ունենք ընտրակաշառքով ձերբակալության դեպքեր: Կարևոր է արձանագրել, որ ընտրակաշառք տվողներին դատարանը ձերբակալել է: Բոլոր մեր քաղաքացիներին, ում ընտրակաշառքի առաջարկ է եղել, կոչ եմ անում, դիմել իրավապահ մարմիններին այս երկու օրը բոլոր ընտրակաշառքներին լցնենք ծակերը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ թավիշի ժամանակներն ավարտվում են:

«Այսօր կան ընտրատասովչիկներ, տարբեր պաշտոնյաներ, որոնք իրենց վատ են պահել և շարունակում են վատ պահել: Անձամբ եմ զբաղվելու ժանգոտած մեխերին հանելով»,-ասաց նա:

  • Կիսվել: