երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չի եղել. Մարությանը վստահ է` 50+% ձայն կունենան

Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չի եղել. Մարությանը վստահ է` 50+% ձայն կունենան

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ավագանու ընտրություններում հաղթանակի հավանականությունը բարձր է գնահատում, այդ պատճառով էլ որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չի եղել։ Մարությանն այդ մասին ասաց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո։

«Մենք վստահ ենք, որ 50+ տոկոս ձայն ենք ունենալու, այդ պատճառով այս մասով որևէ քննարկում չենք ունեցել։ Ընդամենը մի քանի ժամ է մնացել, կսպասենք, արդյունքներից հետո անհրաժեշտության դեպքում քննարկումներ կսկսենք։ Ընտրություններում հաղթանակի հավանականությունը բարձր եմ գնահատում»,– ասաց նա։

Մարությանը շեշտեց` քվեարկել է, որպեսզի կարողանա հետ բերել երևանցու հույսը, քանի որ ներկայիս իշխանությունները գողացել են ժողովրդի հույսը։ Երևանի քաղաքապետի թեկնածուն ընդգծեց` դեռ օրն առջևում է, բայց հորդորեց քաղաքացիներին ավելի ակտիվ մասնակցել ու գնալ քվեարկելու։

  • Կիսվել: