շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Կներեք, կարող ա մի քիչ լկտի հնչի, բայց այս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, այլ մեղադրող․ Փաշինյան

Կներեք, կարող ա մի քիչ լկտի հնչի, բայց այս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, այլ մեղադրող․ Փաշինյան

Ոչ մի մեղադրանք ուրիշը մեզ ավելի շուտ չի հասցեագրել, քան ինքներս մեզ։ Այս մասին Աջափնյակում ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին։

«Այդ մեղադրանքներն ինքներս մեզ հասցեագրել ենք ու փորձել ենք ինքներս մեզ պաշտպանել: Այն դատը, որն իմ մեջ է տեղի ունենում ու տեղի է ունեցել, ամենաօբյեկտիվ դատն է: Դու քեզ հետ խոսելիս ոչ մի տարբերակ չունես քեզ խաբելու: Այդ դատը ես ինքս իմ մեջ արել եմ:

Մեզ մեղադրում են աթոռից կառչած լինելու մեջ: Այդ մեղադրանքն էլ եմ ես ինձ բազմիցս առաջադրել ու իմ դատն արել: Բայց այդ ընթացքում հազարավոր մարդիկ ասել են, որ իրենց մենակ չթողնեմ:

Ես եկել եմ այն եզրակացությանը, որ մենք իրավունք չունենք հանձնվելու: Մենք մեկ-մեկ դատել ու քննել ենք՝ կարող ա պրոբլեմը մեր իշխանությունն է: Սակայն տեսել ենք, որ՝ ոչ, պրոբլեմն այլ կերպ է՝ մեզ ուզում են զրկել պետականությունից, ինքնիշխանությունից, անկախությունից, քաղաքացիությունից: Մենք չենք կարող պայքարի այս գիծը թողնել ու փախնել, քանի որ պարտավորություն ունենք ՀՀ քաղաքացիների առաջ:

Կներեք, կարող ա մի քիչ լկտի հնչի, բայց այս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, այլ մեղադրող ենք: Որովհետև այն, ինչ տեղի է ունեցել 30 տարի, 90 թվից իմ հոդվածներում արձանագրված է»,-ասաց նա:

 

  • Կիսվել: