շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ․

«Նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը եղբայրական Հայաստանի Հանրապետությունում կրկին սկսել է վատանալ: Հիվանդացածների, ապաքինվածների, ինչպես նաեւ մահերի թվի մասին տվյալների համաձայն, Հանրապետությունը կրկին հիվանդության զանգվածային զարգացում է ապրում:

Մարդկանց ճակատագրի հանդեպ առաջիններից մեկը մտահոգություն հայտնեց քաղաքական եւ հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա կարծիքը դուր չեկավ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ԿԿՄ-ԽՄԿԿ-ի կազմում ընդգրկված կոմունիստական կուսակցությունները՝ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը, Բելառուսի Կոմունիստական կուսակցությունը, Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը, Ղազախստանի Կոմունիստական կուսակցությունը, Ղրղզստանի Կոմունիստների կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, Մոլդովայի Հանրապետության Կոմունիստների կուսակցությունը, Տաջիկստանի Կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաեւ հատուկ պայմաններում աշխատող կուսակցությունները, այսօր տագնապով են հետեւում Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընդդիմության հանդեպ քաղաքական հաշվեհարդարին:

Նիկոլ Փաշինյանին գոհացնելու համար ժողովրդի սիրելի, ժողովրդի շահերի համար պայքարող Գագիկ Ծառուկյանի դեմ մի ակնթարթում մի քանի քրեական գործ հարուցվեց: Դատարանը ստիպված է հետաձգել վճռի կայացումը եւ չի կարողանում խափանման միջոց ընտրել՝ հասկանալով մեղադրանքների ոչ միանշանակ լինելը:

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը դրանում տեսնում է արեւմտյան խորհրդականների ձեռքի հերթական գործը, որոնք քաոս եւ «գունավոր ժողովրդավարություն» են սերմանում եղբայրական Հանրապետություններում՝ միջամտելով ներքին գործերին եւ լուծելով իրենց անձնական քաղաքական շահերը: Արդյունքում, դա հանգեցնում է Հանրապետությունում առանց այն էլ ծանր ներքին իրավիճակի ապակայունացման եւ հերթական «մայդանային հեղափոխության» ու քաղաքացիական առճակատման: Այժմ, փաստորեն, հաշվեհարդար է տեղի ունենում այն անձի նկատմամբ, որը Հայաստանի ժողովրդի մոտ հեղինակություն եւ հարգանք է նվաճել, հանդես է եկել ճշմարտացի եւ կառուցողական քննադատությամբ՝ մարդիկ մահանում են, հիվանդացածների թիվը մեծանում է: Համաճարակաբանական իրավիճակի բարելավման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու, նոր հիվանդանոցային մահճակալներ բացելու, թեսթերի քանակը մեծացնելու եւ վարակի տարածմանը հակազդելու փոխարեն, կառավարությունը գնում է դեպի զանգվածներ եւ բաժանում միանգամյա պաշտպանիչ դիմակներ, հեռացնում է անցանկալի քաղաքական մրցակիցնեին:

Հայաստանի ժողովուրդը իր դարավոր պատմության ընթացքում տարել է շատ դժվարին էջեր: Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընդդիմությունից միակն է, ով հանդես է եկել ժողովրդի պաշտպանությամբ։

Մենք համամիտ ենք Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից մեր ընկերների հետ, որոնք հանդես են գալիս Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ժողովրդի ընտրյալ եւ իր ժողովրդի արժանի որդի Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ ու պաշտպանությամբ։

Եղբայրական Միության Հանրապետությունների բոլոր 18 կոմունիստական կուսակցությունները, որոնք ընդգրկված են ԿԿՄ-ԽՄԿԿ կազմում, սատարել են այս որոշումը: Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարն անթույլատրելի է: Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունները, որոնք այսօր մանիպուլյացիայի են ենթարկում քննությունը, հետաքննությունը եւ դատարանին: Մենք Ձեզ կոչ ենք անում մտածել եւ հոգ տանել ձեր ժողովրդի ճակատագրի համար: Դժվար պահերին պետք է միավորվել: Գագիկ Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստանը» կողմ են Եվրասիական տնտեսական, մաքսային եւ քաղաքական համագործակցության զարգացմանը եւ ամրապնդմանը: Ակնհայտ է, որ սա էլ հենց առաջացրել է «արեւմտամետ» ուժերի կտրուկ բացասական վերաբերմունքը, որոնք փորձում են կոպտորեն միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ դիմակայում են եղբայրական ժողովուրդների միությանը:

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը համերաշխությամբ եւ համակողմանի սատարում է «Բարգավաճ Հայաստանի» մշտական առաջնորդ եւ ժողովրդի ընտրյալ Գագիկ Ծառուկյանին:

Դադարեցրեք նրա եւ նրա ընտանիքի հանդեպ քաղաքական հաշվեհարդարն ու հալածանքները»:

  • Կիսվել: