երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԿԽՄԿ պատվիրակները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ անձանց

ԿԽՄԿ պատվիրակները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Տեսակցության ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ: Հիշեցնենք՝ գերեվարված անձանց թվում նաև արցախցի նախկին 8 պաշտոնյաներն են:

«ԿԽՄԿ հերթական տեսակցությունը հայ պահվող անձանց Ադրբեջանում տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին: Եվս մեկ անգամ, համաձայն մեր ընթացակարգերի, պատվիրակներն ունեցան առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ և յուրաքանչյուրին տրվեց հնարավորություն փոխանակվել ընտանեկան բնույթի լուրերով»,- նշել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հայտնում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: