հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել․ «Ժողովուրդ»

ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիմք ընդունելով վարչապետի ընտանիքի կայքում Տիգրան Ավինյանի այն պնդումը, թե ավագանու անդամ Սամվել Հակոբյանը պետք է հրաժարվի կա՛մ ԱԺ պատգամավորի օգնականի պաշտոնից, կա՛մ ավագանու մանդատից՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել էր վարույթ, եւ քնությունից հետո կարճել այն։

Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը կարճելիս հիմք է ընդունվել օրենքի 2024 թվականի մայիսի 25-ին ընդունվելու փաստը, որի կարգավորումները չէին կարող տարածվել մինչեւ այդ ծագած հարաբերությունների վրա։
Այսինքն՝ օրենքը լավ չեն հասկացել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: