Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են. Բագրատ Սրբազան
Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ գործ և դրա համար հպարտանում են։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Բացի այդ, կատարել են այն հրահանգը, որը թելադրված է թշնամու կողմից, այսինքն՝ զիջել հայրենիքը։
Ստրուկի ու ճորտի պես գնացել են ցույց տալու իրենց տիրոջը՝ Ադրբեջանի իշխանությանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լավ աչքով նայի՛՛,-նշեց նա:
Բագրատ Սրբազանը նաև հավելեց. ՛՛Մեր պայքարի էությունը որքան էլ քաղաքական բաղադրիչներ ունենա, ինձ համար, որպես հայ հոգևորական, կա և մնալու է չարիքը, սատանան, որն այդ տեսքով նստած է կառավարության շենքում և սա հոգևոր պատերազմ է, տրամադրությունների, հույսի և հուսալքության պատերազմ է, կամքի ու կամազրկելու պատերազմ է, մտքերի պատերազմ է, մտքերի խուժման, հարձակման պատերազմ է, որպեսզի թույլ չտան մեր միտքը բացվի ու ընթանանք դեպի նպատակը։



