շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Կիրանցից որևէ արտագաղթ չի եղել, նույնիսկ ներգաղթ կա. Նազարյան

Կիրանցից որևէ արտագաղթ չի եղել, նույնիսկ ներգաղթ կա. Նազարյան

Կիրանցից որևէ արտագաղթ չի եղել, նույնիսկ ներգաղթ կա: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, Կիրանցից երևում է Ադրբեջանի դրոշը: Եթե հարևանը լիներ Շվեյցարիան, Շվեյցարիայինը կերևար: Բայց մեր հարևանն Ադրբեջանն է, բնականաբար, երբ սահմանին կանգնում ես, էն մի կողմում երևալու է էն մի երկրի դրոշը: Այստեղ ոչ ողբերգություն կա, ոչ էլ բան կա, ես մի անգամ ասացի՝ գնացեք Խոր Վիրապ կամ Երվանդաշատ, այդտեղից էլ Թուրքիայի դրոշն է երևում, Ագարակից էլ Իրանի դրոշն է երևում: Հիմա, եթե այդ երկիրն է քո սահմանակից երկիրը, ո՞ր երկրի դրոշը երևա: Մենք պետք է ուրախանանք, որ մենք պետություն ենք, ունենք սահման»:

  • Կիսվել: