հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խուճապի մեջ են այն մարդիկ, որոնք մտածում են, թե վարչապետին ժողովրդից զենքով պաշտպանելը խուճապ է. Սիմոնյան

Խուճապի մեջ են այն մարդիկ, որոնք մտածում են, թե վարչապետին ժողովրդից զենքով պաշտպանելը խուճապ է. Սիմոնյան

Խուճապի մեջ են այն մարդիկ, որոնք մտածում են, թե վարչապետին ժողովրդից զենքով պաշտպանել խուճապ է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանը փաստացի պատերազմական դրության մեջ է, ինչպես նաև երկու անգամ իրավիճակ է եղել, երբ ուզել են սպանել ԱԺ նախագահին և գնացել են վարչապետի տուն: Այսինքն դուք համարում եք, որ անհանգստանալու ոչինչ չկա՞», - հարց ուղղեց Սիմոնյանը:

Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, որ երբ ներկայում գործող իշխանությունը գալիս էր իշխանության, օրինակ, բացվել էին ԱԺ-ի դարպասները, իսկ հիմա՝ փակ են, Սիմոնյանն ասաց․

«Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահին, որն ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք»։

Նա տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է իր անվտանգությանը՝ զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը: «Արարատ Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, որին Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել»,-ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: