հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Խստիվ դատապարտում ենք ՀՀ կառավարության ամբարտավան կեցվածքը. Արթիկի թեմը՝ Վեհափառ Հայրապետի՝ Սարդարապատ մուտքը խոչընդոտելու մասին

Խստիվ դատապարտում ենք ՀՀ կառավարության ամբարտավան կեցվածքը. Արթիկի թեմը՝ Վեհափառ Հայրապետի՝ Սարդարապատ մուտքը խոչընդոտելու մասին

Արթիկի թեմը հայտարարություն է տարածել Սարդարապատ հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը ոստիկանների կողմից խոչընդոտելու վերաբերյալ:

«Սրտի խոր ցավ ենք ապրում մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Ազգիս Վեհափառ Հայրապետի և ուղեկից հոգևոր դասի հանդեպ ոստիկանական ուժերի դրսևորած ապաշնորհ և անհարգալից վերաբերմունքի համար։ Ցավն առավել է սաստկանում, երբ նկատում ենք, որ ամենը կատարվում է ապազգային իշխանության հրամանով։

Ըստ էության՝ սա ոտնահարում է համայն հայության ազգային և հոգևոր արժանապատվությունը։ Այսպիսի օրակարգի սպասարկումը պատշաճում է միայն թշնամուն։

ՀԱՍԵ Արթիկի Թեմի հոգևոր դասն, ի դեմս առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի, խստիվ դատապարտում է ՀՀ կառավարության նմանօրինակ ամբարտավան կեցվածքը։ Վերջիններիս կոչ ենք անում հարգել Մայր Եկեղեցու վերաբերյալ սահմանադրական կարգը, ապա և մեր որդիական սերն ու զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը՝ մաղթելով ծով համբերություն»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: