ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խոշոր վթար՝ Երևանում․ կա 4 վիրավոր

Խոշոր վթար՝ Երևանում․ կա 4 վիրավոր

Այսօր՝ մայիսի 23-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում ՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, բախվել են  BMW մակնիշի ավտոմեքենան  և թիվ 75 երթուղին սպասարկող  մարդատար ГАЗель-ը:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը , ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: